Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ.-ի նոյեմբեր ամսվա դրությամբ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 78 804.8 մլն. դրամ:
Հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ սպանդի համար իրացված գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ծավալը կենդանի քաշով 2014թ.-ի նոյեմբերին կազմել է 28.9 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.7 տոկոսով: 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի նկատմամբ 10.5 տոկոս աճ է գրանցել կաթի արտադրությունը: 11.3 տոկոսով էլ աճել է ձվի արտադրությունը: Բոլոր ցուցանիշներով առաջատարը Գեղարքունիքի մարզն է: