Գորբաչովն անհանգստացած է. Միջուկային պատերազմն անխուսափելի կլինի, եթե…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային միության նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը զգուշացնում է, որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի ու Եվրոպայի միջև առկա լարվածությունը կարող է խոշոր հակամարտության կամ նույնիսկ միջուկային պատերազմի հանգեցնել:

Այս մասին Գորբաչյովը հայտարարել է գերմանական հրատարակչությանը տված հարցազրույցի ժամանակ , գրում է Reuters-ը:

«Այս տեսակ պատերազմն անխուսափելիորեն կհանգեցնի միջուկային պատերազմի»,- 1990 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի արժանացած ԽՍՀՄ նախկին առաջնորդն ասել է Der Spiegel-ին:

«Մենք չենք գոյատևի մոտակա տարիները, եթե ինչ-որ մեկի նյարդերն այս գերլարված իրավիճակում տեղի տան»,- ասել է 83 –ամյա Գորբաչյովը: «Իմ ասածն անմիտ բան չէ, ես ծայրահեղ անհանգստացած եմ»:

Հրատարակչությունը նաև նշում է, որ Գերմանիայում մեծ հարգանք վայելով ԽՍՀՄ նախկին առաջնորդը նաև կոչ է արել Գերմանիային չմիջամտել ուկրաինական իրադարձություններին:




Լրահոս