Միլանի «Ինտեր»-ը Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Խերդան Շաքիրիի հետ կնքել է պայմանագիր, որը կգործի մինչ 2019 թ-ի ամառ:
Նշենք, որ մինչ ամառ նա «Ինտեր»-ում հանդես կգա անվճար վարձակալական հիմունքներով:
Շաքիրին «Բավարիա»-ում էր հանդես գալիս 2012 թ-ից և հասցրել է մյունխենյան ակումբի հետ նվաճել Գերմանիայի չեմպիոնի, գավաթակրի, Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումները:
«Բավարիա»-ի կազմում նա անցկացրել է 82 խաղ և դարձել 17 գոլի հեղինակ: