Սեյրան Օհանյանը կմեկնի Կալինինգրադ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. հուլիսի 5-ին Կալինինգրադում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր Կալինինգրադ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող քսանից ավելի հարցեր:  Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ:




Լրահոս