Բոլոր դիվերսիոն փորձերը կանխվել են. 7 օր՝ առաջնագծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, իսկ վերջիններս կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր:
ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս