Ես իմ անձնական որոշումը կայացրել եմ եւ եթե 1-ին ընտրատարածքում մեծամասնական ընտրության կարիք լինի, ապա ես կառաջադրվեմ։ Այսօր՝ հուլիսի 10-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։ “ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու որոշումը դեռևս չի հաստատվել. այն քննարկվելու է միայն սեպտեմբեր ամսին։ Դրանից հետո արդեն ԿԸՀ կողմից պետք է իրականացվի համապատասխան ընթացակարգով գործողություններ ու նոր միայն կնշանակվեն կրկնակի ընտրություններ տվյալ ընտրատարածքում։ Միայն այդ ժամանակ է հնարավոր վերջնականապես հայտարարել այս որոշման մասին, իսկ մինչ այդ ես միայն կարող եմ հայտարարել իմ անձնական՝ ներքին որոշման մասին”,- նշեց Սաֆարյանը: Նախկին պատգամավորը հայտնեց, որ նոր ընտրությունների դեպքում առաջադրվելու մասի այս օրերին երկար է մտածել եւ եկել այն եզրահանգման, որ եթե նոր ընտրություններում հաջողվի ապահովել հավասար մրցակցային պայմաններ հաշվի առնելով մայիսի վեցի ընտրությունների ժամանակ հավաքած մեծ թվով ձայները` կարող է առաջնորդվել:
Ստյոպա Սաֆարյանը կառաջադրվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ