Ֆորդ-ն ու ՎԱԶ 2121-ը բախվել են իրար (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճանապարհային Ոստիկանություն 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վանիկ Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես armlur .am-ին Սյունիքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 13-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետություն սահմանի 187-րդ կմ-ին իրար են բախվել Երևանի բնակիչ 29-ամյա Սեյրան Խաչյանի վարած “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի 323 ԼՏ 62 համարանիշի և Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ 44-ամյա Սուրեն Վարդանյանի վարած “ՎԱԶ 2121” մակնիշի 05 ԼՏ 301 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով “ՎԱԶ 2121”-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը և հարվածելով՝ հայտնվել գազի խողովակաշարի տակ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Բարեբախտաբար գազի արտահոսք և պայթյուն ևս չի գրանցվել, ինչը կարող էր ծանր հետևանքներ ունենալ, քանի որ վթարի հարևանությամբ եղել է գազալցակայան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս