ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, պատգամավոր դառնալուց հետո ձեռնամուխ է եղել ոչ թե օրենսդիր աշխատանքին, այլ իր աշխատասենյակի վերանորոգմանը: Նա աշխատասենյակի պատուհանները փոխել է եվրոպատուհաններով առանց որեւէ մեկի համաձայնությունը ստանալու: Բանն այն է, որ ԱԺ բոլոր պատուհանները միատեսակ փայտից են, եւ արգելված է դրանք փոխելը՝ շենքի ընդհանուր տեսքը պահպանելու համար: Բայց Սեդրակյանին ԱԺ հին ոճը դուր չի գալիս: Սա դեռ ամենը չէ: Սեդրակյանը որոշել է ընդլայնել իր աշխատասենյակը հարեւան պատգամավորների հաշվին: Արդյունքում քանդել է ՕԵԿ-ական պատգամավորներից մեկի սենյակի կեսը, որպեսզի ընդունարան ունենա՝ իր քարտուղարուհիներով: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սեդրակյանի արածը զայրացրել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, որը կատարվածի մասին Հովիկ Աբրահամյանին է դժգոհել: Մեկնաբանությունների համար զանգահարեցինք Սեդրակյանին, սակայն նրա փոխարեն պատասխանեց օգնականը՝ ասելով, որ պատգամավորը ՀՀ-ում չէ:




Լրահոս