Հունվարի 17-ին Լաս-Վեգասում Բերմեյն Ստիվերնը միավորներով գոտին զիջել էր Դիոնտեյու Ուայլդերին: Բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին ոչ այնքան հարգալից է արտահայտվել իր գործընկերների մասին:
«Բոլոր այդ խոսակցությունները Ստիվերնի և Ուայլդերի մասին… Ստիվենը փոքրիկ յուղոտ զանգված է: Ուայլդերը տղա է, որ փորձում է ամեն առիթներով գովազդել իր իբր ամուր կզակը: Իսկ Թայսոն Ֆյուրին աշխարհի ամենալավ բռնցքամարտիկն է», – գրել է բռնցքամարտիկը սոցիալական կայքի իր էջում: