«Բորուսիա»-ի 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպաններ Կևին Գրոսկրոյցը և Սեբաստիան Կեյլը վնասվածք են ստացել: Այս մասին տեղեկացնում է ակումբի թվիթերյան էջը:

Գրոսկրոյցը վնասել է կոճը և ապաքինվելու համար նրանից կպահանջվի մոտ երեք շաբաթ: Իսկ Սեբաստիան Կեյլը ռումինական «Ստյաուա»-ի հետ ընկերական խաղում ստացել է ուսի վնասվածք: Առայժմ հայտնի չէ, թե նրան որքան ժամանակ կպահանջվի ապաքինվելու համար:

 

 




Լրահոս