Շիրակի մարզային ոստիկանության վարչությունում շուտով կավարտվի հանրապետության ոստիկանապետի հրավիրած փակ խորհրդակցությունը:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանության շենքի դիմաց մեծ թվով լրագրողներ են սպասում, և նրանց խոստացել են հանդիպումից հետո պատասխանել բոլոր հարցերին:
Նշվում է, որ բացի Ոստիկանապետ Վ. Գասպարյանից՝ խորհրդակցությանը ներկա են նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաև՝ տարածաշրջանը ներկայացնող պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը և Սուքիաս Ավետիսյանը:
Վ. Գասպարյանի մեկնաբանությունները Armlur.am-ը կներկայացնի քիչ ուշ: