“Պահանջում ենք պատժել “Հարսնաքարում” տեղի ունեցածի բոլոր մեղավորներինե նախաձեռնությունը կոչ է անում բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունները և արտադրած ու ներմուծած ապրանքները (Բջնի, Նոյ, “Հարսնաքար”, ADB բանկ և այլն)։
Ստորև հայտարարությունն՝ ամբողջությամբ.
“Պահանջում ենք պատժել “Հարսնաքարում” տեղի ունեցածի բոլոր մեղավորներինե նախաձեռնությունը միավորում է ազատ ու գիտակից մարդկանց, որոնք գործում են ինքնուրույն ու կամավոր սկզբունքներով:
Մեր գործունեության ելակետային սկզբունք է ոչ բռնի պայքարը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը:
Մենք առաջնորդվում ենք մարդու հիմնարար իրավունքների, սահմանադրականության, իրավունքի և սահմանադրությանը համապատասխանող օրենքների գերակայության սկզբունքներով:
Մեր հավաքական նպատակն է կյանքի և մյուս հիմնարար իրավունքների պաշտպանությունը, արդարության հաստատումը և արդարադատության իրականացումը և անպատժելիության մթնոլորտի վերացումը:
Մեր բոլոր գործողություններով մենք նպաստելու ենք Սահմանդրական կարգի հաստատմանը և իրավական պետության կերտմանը:
Մենք պահանջում ենք.
Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել, որպես կասկածյալ ու ձերբակալել, ինչպես նաև քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց (մանրամասն` տես նախաձեռնության հայտարարությունն առ 04.07.2012):
Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել ոստիկանության վարույթից և տեղափոխել Հատուկ Քննչական Ծառայության վարույթ: Իրականացնել անկողմնակալ քննություն, լինել հաշվետու և բաց:
Ռուբեն Հայրապետյանին հեռացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Ապահովել տուժածների և նրանց հարազատների անվտանգությունը և բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ:
“Հարսնաքար” համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Դադարեցնել ,Հարսնաքարե համալիրի գործունեությունը` կյանքի համար անվտանգ ծառայություններ մատուցելու անկարողության հիմնավորմամբ:
Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնելու նպատակով Ազգային Ժողովի պագամավորները պետք է հրավիրեն արտահերթ նստաշրջան:
Այս պահանջների իրագործմանն ուղղված մի շարք գործողություններին զուգահեռ` նախաձեռնությունը քաղաքացիներին մասնավորապես կոչ է անում`
Բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունները և արտադրած ու ներմուծած ապրանքները (Բջնի, Նոյ, “Հարսնաքար”, ADB բանկ և այլն)։
ակտիվորեն մասնակցել Ռուբեն Հայրապետյանին մուտքի թույլտվություն չտրամադրելու պահանջով դիվանագիտական առաքելություններին ուղղված նամակի ստորագրահավաքին (http://www.facebook.com/events/359194837484395/)
մասնակցել “Հարսնաքարում” տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կազմակերպվող հրապարակային միջոցառումներին:
Նախաձեռնությունը ստեղծվել է հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” համալիրում վերջինիս թիկնազորի կողմից մի խումբ զինվորական բժիշկների խոշտանգումից հետո` խնդիր ունենալով հետամուտ լինել միջադեպի իրական պատկերի բացահայտմանն ու բոլոր մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնելուն: Հիշեցնենք, որ խոշտանգման ենթարկված ՀՀ քաղաքացիներից մեկը` բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից”: