Ինչ են քննարկել ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր:

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ ՌԴ քննչական կոմիտեի Ալեքսանդր Բաստրիկինն ու կոմիտեի մի խումբ աշխատակիցներ արդեն Հայաստանում են: Մոտ 1 ժամ առաջ արդեն նրանց խումբն «Զվարթնոց» օդանավակայանում էր, որտեղ էլ ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները հասցրել են մեկ-երկու օրակարգային հարց քննարկել, մասնավորապես այն, որ աշխատանքային 2-օրյա այցը հագեցած գրաֆիկով կլինի:




Լրահոս