Ֆրանսիացին ավելի քան մեկ ամիս զբոսնել է՝ 73 միլիոն եվրո շահած վիճակախաղի տոմսը գրպանում և խոշոր շահումի մասին իմացել է բավականին ուշ: Տղամարդը՝ Euromillions-ի առցանց հաճախորդը, ջեքփոթը շահել է դեկտեմբերի 2-ին, բայց դադարել է ստուգել տոմսի թվերը:
Համաձայն խաղի կանոնների` հաղթողները կարող են իրենց տոմսերը ներկայացնել 2 ամսվա ընթացքում:
«Դա ուրախ ավարտով պատմություն է։ Մտածել, որ ես ավելի քան մեկ ամիս չեմ իմացել, որ ամեն օր իմ դրամապանակում 73 միլիոն եվրոյի տոմս եմ ման տվել»,- պատմել է տղամարդը վիճակախաղով զբաղվող ընկերությանը: Երբ նա վերջապես ներկայացել է մրցանակը ստանալու, նրան ասել են. «Մենք Ձեզ սպասում էինք»: