ԵՏՄ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` երկու տարվա ընթացքում, սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4.000 տոննայից ոչ ավելի ծավալով: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա նաև նշեց, որ սպիտակ շաքարի ներմուծման մեկանգամյա լիցենզիայի թույլտվության լիազոր մարմինն Էկոնոմիկայի նախարարությունն է: