ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դրամի արժեզրկմամբ եթե մտահոգվեն գործարարները՝ հասկանալի է, սակայն երբ խուճապը համատարած բնույթ է կրում, տարակուսանք է առաջացնում»:

Թաթուլ Մանասերյան panorama.am

Ինքն իրեն անվանի համարող տնտեսագետը տարօրինակ միտք է հայտնել: Նախ նկատենք, որ ազգային դրամի արժեզրկումը պատիվ չի բերում ցանկացած պետության: Բացի այդ, հասարակությունը չի կարող անտարբեր մնալ դրամի արժեզրկման երեւույթի նկատմամբ, քանի որ մարդիկ գնումներ են կատարում խանութներից կամ գոնե օրվա մամուլը ընթերցելով՝ իմանում են, որ դոլարի թանկացումն անմիջապես գնաճի է հանգեցնում: Սա նշանակում է, որ թանկացումներն աղքատ հասարակությանը չեն կարող չանհանգստացնել: Այնպես որ, Թաթուլ Մանասերյանը տարակուսելու փոխարեն պետք է լրջագույն գնահատական տա իրավիճակին:




Լրահոս