Ժողովուրդ. Իշխանությունները պատրաստվում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իշխանությունները պատրաստվում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել: Նրանք դեռ հաստատապես չեն բարձրաձայնել իրենց մտադրությունների մասին, փոխարենը սկսել են կամաց-կամաց հասարակությանը նախապատրաստել այդ գործընթացին` պարբերաբար այդ մասին որոշակի ակնարկներ անելով: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են թերությունների վերացման համար` զարգացման նոր նպատակադրումներից ելնելով: Սակայն նա չի մատնանշել, թե կոնկրետ որ դրույթներն են ցանկանում փոփոխել` պատճառաբանելով, թե նպատակահարմար չի համարում այդ մասին խոսել: Դ. Հարությունյանը նշել է, որ այս հարցով դեռ չկա ձևավորված աշխատանքային որևէ խումբ: Մինչդեռ թերթի աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանը սկսել է համապատասխան խորհրդակցությունները:




Լրահոս