Ջիլարդինյոն բուժզննում է անցել «Ֆիորենտինա» տեղափոխվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի հարձակվող Ալբերտո Ջիլարդինյոն, ով հանդես է գալիս «Գուանչժոու Էվերգրանդ»-ում, այսօր բուժզննում է անցել «Ֆիորենտինա»-ում հանդես գալու համար:

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ 32-ամյա հարձակվողը կմիանա «մանուշակներին» վարձակալության պայմաններով՝ հետագա գնման իրավունքով: Նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

«Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ես շատ երջանիկ եմ»,-հայտարարել է ֆուտբոլիստը:




Լրահոս