ՎԱՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ շարունակվել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դատավարությունը. խոսքը 2010թ. օգոստոսին Կարապի լճի հարեւանությամբ ոստիկանության աշխատակիցների եւ ՀԱԿ երիտասարդների բախման փաստով հարուցված քրեական գործի մասին է: Երեկ մեղադրող կողմը՝ դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, մեղադրական ճառը 4 ժամ շարունակ ընթերցելուց հետո ասաց, որ իր առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով ի վիճակի չէ շարունակել ճառը, եւ դատավորը նրան մի քանի օր ժամանակ տվեց: Դատավարությունը կշարունակվի հուլիսի 14-ին՝ շաբաթ օրը:




Լրահոս