«Ամեն մի փորձ, բռնություն դատապարտելի է` անկախ նրանից` այդ բռնությունը ճիշտ է կատարվում, թե ոչ»:
Փաստորեն, բռնության ճիշտ կամ սխալ տեսակներ էլ են լինում: Այսպես որ շարունակվի, ՀՀԿ-ական օլիգարխների ալիբիները շատանալու են, ու հանկարծ կարող է պարզվել, որ այն, ինչը տեղի է ունենում քրեական գործողությունների տեսքով, գալուստսահակյանական տրամաբանությամբ օրինաչափ է: Բայց էլ ի՞նչ Գալուստ Գրիգորիչ, որ ինքն իրեն չհակասի. նույն նախադասության մեջ նա նաեւ ազնիվ է ու օբյեկտիվ, եւ անկեղծորեն հայտարարում է, որ բռնության ամեն մի փորձ դատապարտելի է: Ասել է թե՝ ամեն ինչ դեռ կորած չէ, եւ բանականությունը մի օր կարող է հաղթել: Ապրենք մինչ այդ օրը: