Ոսկու շուկայում կրկին ըմբոստացել են. տաղավարները փակ են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոսկու շուկան այսօրվանից պարապուրդի է մատնված:

Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխություններն առևտրականներին ստիպել են անժամկետ գործադուլ հայտարարել՝ պահանջելով չեղյալ հայտարարել փետրվարի 1-ից կիրառության մեջ մտնող կարգը:

Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ, առևտրականները նշում են, որ ի վիճակի չեն ամեն աշխատանքային օրվա ավարտին ամբողջությամբ հաշվառել ունեցած ապրանքը և նոր միայն փակել տաղավարները: Վաճառականներին առավել անհանգստացնում է այն հանգամանքը, որ մի քանի հարյուր ապրանքի մասին ամեն օր ինֆորմացիա գրելով՝ իրենք անխուսափելիորեն սխալներ թույլ կտան, ինչն էլ առիթ կդառնա, որպեսզի հարկայինը պարբերաբար տուգանի:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ջարդուխուրդ էր անում Ոսկու շուկայի սեղանները:

vosku shuka

lur kadr

lur kadr1

lur kadrr

lur kadrrr

lur kadrrrr

lur kdar2

lur




Լրահոս