Գյումրիի դեպքերի մասին բան չեմ ասի. ինչ ասված է, ասված է. Հովհաննես Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Գյումրիի դեպքերի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն տալ չի ցանկանում:

«Գյումրիի դեպքերի վերաբերյալ լրացուցիչ բան չեմ ասի. ինչ ասված է, ասված է», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Նա նշեց, որ ՀՀ գործող սահմանադրության և 102-րդ ռազմաբազայում գործող միջազգային պայմանագրերի միջև որևէ հակասություն չկա: Նախարարի խոսքով՝ այս պահին ավելորդ է որևէ բան ասել, քանի որ գործի քննությունը դեռևս ընթանում է:

«Ես հույս ունեմ, որ վերջնական լուծումները կլինեն այնպիսին, որ կբավարարեն իրավական տեսանկյունից, կլինեն ընդունելի հանրության համար», – հավելեց Հովհ. Մանուկյանը:

Մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս