MMA-ի չեմպիոնը «պատռել է» Կադիրովի հոնքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոնքի բաց պատռվածքով են ավարտվել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի համար ընդհանուր մենամարտերի (MMA) աշխարհի չեմպիոն Աբդուլ-Կերիմ Էդիլովի հետ մարզումները:

Կադիրովի արյունը թափելով՝ չեչեն մարտիկն ինքնուրույն առաջին օգնություն է ցուցաբերել իր հանրապետության նախագահին:

Չեչնիայի հանրապետության նախագահի խոսքերով՝ Էդիլովն ավելի վատ չի վիրակապում, քան մենամարտում է:

«Վիրակապելը ևս նրա մոտ լավ է ստացվում: Կարող եք համոզվել՝ նայելով լուսանկարները»,- գրել է Կադիրովը սոցկայքերից մեկում ու հրապարակել լուսանկարներ:

10950850_771858382907963_1702111064_n
Պատռված հոնքով Ռազմզան Կադիրով՝ Չեչնիայի Հանրապետության նախագահ
10953080_771858376241297_96932485_n
Աբդուլ-Կերիմ Էդիլով՝ ընդհանուր մենամարտերի չեմպիոն




Լրահոս