Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակի առթիվ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Եռաբլուր:
Armlur.am-ի թղթակիցը Եռաբլուրից հայտնում է, որ այնտեղ են գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգինբ Բ-ն, Մեծն Տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը և բազմաթիվ պատգամավորներ:
Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում նշեց, որ բանակն ամենակարևոր ձեռքբերումն է և դիմեց Աստծուն, որ սահմանին ամեն ինչ խաղաղ լինի: