Ոստիկանությունն ունի ուժեղ բանակ, իսկ բանակը՝ ուժեղ ոստիկանություն: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետը հայտարարեց, որ բանակն իր ընտանիքն է և այսօր էլ շարունակում է լինել բանակի կողքին: Լրագրողների այն հարցին, թե արդյոք սահմանին եղած լարվածութունը նշանակում է պատերազմի վերսկսում, Ոստիկանապետը պատասխանեց. «Ադրբեջանցիներ են, էլի: Պետք է լուրջ վերաբերվել, բայց չմոռանալ, որ ադրբեջանցիներ են»: