Քվեաթերթիկներն առանց ծրարի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ-ում մեր թղթակիցները արձանագրել են, որ բոլոր ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների քվեաթերթիկները  առանց ծրարի են: ԹԻՎ 7 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վալեր Սահակյանը  մեր հարցին ի պատասխան, թե ինչու են թեկնածուների լուսանկարները փակցված ընտրատեղամասերում, հենց քվեախցիկի մոտ, ասաց. “Դա որեւէ կապ չունի ընտրության հետ, մենք որեւէ քարոզչություն  չենք իրականացնում, եթե նկատեք կարող եք արձանագրել”: Բայց թիվ 8 ընտրատեղամասում նման մի բան առձանագրեցինք, երբ քաղաքացին չէր ճանաչում նախագահի թեկնածուներին, հանձնաժողովի նախագահ Ալիսա  Սարգսյանը ասաց, որ կարեղ ես նայել թեկնածուների լուսանկարներին եւ կատարել քո ընտրությունը: Քաղաքացին նայելով քվեատուփերին փակցված նախագահի թեկնածուների լուսանկարներին կտարեց իր ընտրությունը: Այս պահի դրությամբ, 8-րդ ընտրատեղամասում կա 1118 ընտրող, որից 135 հոգին արդեն կատարել են իրենց ընտրությունը:




Լրահոս