«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի՝ նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանը պաշտոն ստանձնելու առիթով հունվարի 26-ին գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր է ներկայացրել:
Պարզվում է, որ փաստաթուղթը կազմելու դրությամբ դատախազի տեղակալն ունի 56 միլիոն 750 հազար դրամ դրամական միջոց:
Ըստ նույն հայտարարագրի՝ նրա աշխատավարձն անցած մեկ տարում կազմել է 1 միլիոն 972 հազար 402 դրամ, սակայն ունեցել է նաեւ այլ վարձատրություն` աշխատանքի վարձատրությանը հավասարեցված, որը կազմել է 4 միլիոն դրամ: Բացի այդ՝ ՀՀ գլխավոր դատախազի նոր տեղակալը հայտարարագրել է նաեւ 5 միլիոն 400 հազար դրամի եկամուտ, որը նա ստացել է վարձակալության դիմաց: Իսկ թե ինչեր է նա վարձով տվել, չի մանրամասնել»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: