Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի առաջադրվի. ՀՀԿ-ն նրան արգելել է մասնակցել ընտրություններին: Փոխարենը, ինչպես տեղեկացրել էր ,Ժողովուրդե-ը, ՀՀԿ-ն այնտեղ կսատարի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը. նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման փաստը երեկ հաստատել է նաև Բալասանյանը: Ղուկասյանն ու իր կողմնակիցները, բնականաբար, չեն հաշտվում այս իրողության հետ ու սկսել են դիմել ահաբեկչական մեթոդների: Ըստ ,Ժողովուրդե-ի տեղեկությունների` տարբեր ճանապարհներով` ընդհուպ մինչեւ ,փակ հեռախոսահամարներովե զանգահարելով Բալասանյանի թիմի անդամներին, Ղուկասյանները սպառնում ու հայհոյում են: Վերջին օրերին հայրաքաղաքում մթնոլորտն այնքան էր շիկացել, որ Ղուկասյանի որդին գնացել էր Բալասանյանի տան մոտ, հայհոյել, սպառնացել, թե ,չեք վայելելուե: Իսկ Բալասանյանը երեկ զգուշացրել է Ղուկասյանին` զերծ մնալ Գյումրիում լարվածություն ստեղծելուց:
Ժողովուրդ. Ղուկասյանները սպառնում ու հայհոյո՞ւմ են Բալասանյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ