Armlur.am-ն այսօր գրել էր, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
Քիչ առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ.
«Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն,), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերի վճարումից խուսափելը) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է»:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին