Բերման են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հուլիսի 24-ին, ժամը 07.30-ին, Շերեմետևո-Երևան թիվ 1864 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Ռուբիկ Ա.-ին, որը 2000 թ. մարտի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:
 
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 24-ին, ժամը 11.00-ին, կամավոր Մարաշի բաժանմունք է ներկայացել 1962 թ. ծնված Ջիվան Գ.-ն, որը ս/թ հուլիսի 20-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
 
Հուլիսի 24-ին, ժամը 16.30-ին, Մաշտոցի պողոտայի “Սթար” սուպերմարկետից գողություն կատարելու կասկածանքով, Ոստիկանության Վետերանների խորհրդի անդամների և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Վալերի Ն.-ն:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.15-ին, սուպերմարկետից գաղտնի հափշտակել է “Նաիրի” և “Հենեսի OX” տեսակի մեկական կոնյակ` 138.930 դրամ ընդհանուր արժողության: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հիշյալ գործերով կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս