Հայաստանում պետական պաշտոնները թափուր պահելը ավանդույթի է վերածվել. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներով պետական պաշտոնները թափուր  պահելը  Հայաստանում սկսում է ավանդույթի վերածվել: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա նոյեմբերի 21-ից, երբ Վահե Հակոբյանը հրաժարական ներկայացրեց, թափուր է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնը:

Ավելին՝ իշխանությունների կուլիսներում առկա զրույցների արդյունքում կարելի է կարծել, որ ոչ ոք չի ցանկանում այդ պաշտոնում նշանակվել: Սակայն ստեղծված իրավիճակն ունի շատ պարզ բացատրություն. ինքը՝ պաշտոնը, մի ամբողջ կոմիտեի ղեկավարի պաշտոն է, ըստ այդմ, նշանակվողը պետք է համապատասխան «վերաբերմունք» դրսեւորի:

Սակայն այդ կառույցի ֆինանսական շրջանառությունը, հետեւաբար նաեւ՝ ապագայում ակնկալվող եկամուտներն այդքան չարժեն, ինչի արդյունքում պաշտոնը մնում է թափուր: Նկատենք, որ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդի քարտուղարի պաշտոնը բոլոր տեսակի ռեկորդները գերազանցել եւ գերազանցում է: Երկու ամսից կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանը նոր ԱԱԽՔ չունի»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում;




Լրահոս