ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԿԵԼ Է ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ
Արխանգելսկում  մի քանի տոննայանոց բետոնե կառույցն ընկել է երեխայի վրա, որը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Գտնվելով ոչ այնքան ամուր կառույցի մոտ` երեխաներն այն տեղաշարժել են, եւ սալիկն ընկել է նրանցից մեկի վրա: Ինչպես պարզվել է, սալիկները, որոնք մեկը մյուսի վրա էին գտնվում, կապված են եղել հասարակ լարով: Մահացած երեխայի ընտանիքը հենց այդտեղ էլ բնակվում էր: Բացի նրանից, ծնողներն ունեն եւս 6 երեխա:

ԿԱՏՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի 59-ամյա բնակիչ Պոլ Գեյլորդը կատվի պատճառով զրկվել է ձեռքերից եւ ոտքերից: Տնային կենդանին Գեյլորդին վարակել է ժանտախտի հազվագյուտ մի տեսակով, որը տարածված էր 14-րդ դարում: Չկարողանալով կասեցնել վարակի տարածումը` բժիշկները ստիպված են եղել հեռացնել տղամարդու վերջույթները: Կատվին Գեյլորդը տուն էր բերել փողոցից: Բժիշկների հավաստմամբ՝ տիեզերքի միջոցով փոխանցվող մահաբեր մանրէն տղամարդու օրգանիզմում է հայտնվել սիրելի կատվի հետ խաղի ժամանակ ստացած քերծվածքից:

ԱՐԾԱԹԵ ՍԱԼԻԿՆԵՐ
Ատլանտյան օվկիանոսում` Իռլանդիայի ափերի մոտ, 48 տոննա արծաթե սալիկներ են հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Odyssey Marine Exploration ընկերությունը, որը զբաղվում է ստորջրյա հետազոտություններով: Թանկարժեք սալիկները դուրս են հանվել օվկիանոսում խորտակված բրիտանական Gairsoppa նավից: Օվկիանոսի հատակից սալիկները դուրս բերած ընկերությունը կստանա դրանց 80 տոկոսը:  

40 ԺԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ
Թայվանի հարավում 18-ամյա մի երիտասարդ ուշագնաց է եղել եւ մահացել 40 ժամ անընդմեջ համակարգչային խաղ խաղալուց հետո: Ներկաներից մեկի պատմելով` 2 օր նա ընդհանրապես սնունդ չի ընդունել, իսկ  40 ժամ անց վեր կենալուց հետո անշնչացած ընկել է: Երիտասարդին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն արդեն ուշ է եղել: Ըստ մասնագետների` չսնվելը եւ նստած դիրքը առաջացրել են սրտանոթային խնդիրներ, ինչի հետեւանքով էլ տղան մահացել է:    

 Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս