Ես ցավում և ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ:
Գուցե, դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք`միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության և մեր ժողովրդի համար, ու նաև նրա բարեգործական գործունեությունը:
Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին. մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված:
Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին և կխնդրեմ նրան` արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել. Ես թույլ չեմ տա երրորդ կողմին` օգուտներ քաղել ծագած խնդիրներից:
Արթուր Հարությունյան