ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ին և 5-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Սերգեյ Մարաբյանին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Մնացական Հարությունյանին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Գնել Զաքարյանին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Վարդան Գրիգորյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Սերգեյ Մարաբյանը, Մնացական Հարությունյանը, Լուսինե Աբգարյանը, Գնել Զաքարյանը, Վարդան Գրիգորյանը և Լիլիթ Սարգսյանը վերոնշյալ դատարանների դատավորներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի ՆՀ-655-Ա հրամանագրով:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և, բարձր գնահատելով նրանց գիտելիքներն ու պատրաստվածությունը, հույս է հայտնել, որ նրանք պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության իրականացմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին ծննդյան 60- ամյակի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական համակարգում նրա բազմամյա գործունեության և արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար: Արման Մկրտումյանն ընթերցել է Աշոտ Խաչիկյանին պարգևատրելու մասին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 17Ա որոշումըև հանձնել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգիրն ու հուշանվեր ժամացույցը:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատական համակարգի գործունեության մի շարք հարցեր:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)




Լրահոս