«Ժողովուրդ»-ի Գյումրու թղթակցի տեղեկացմամբ՝ երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, չի հաջողվել «Շիրակ» օդանավակայանից մեկնել Մոսկվա: Ըստ ականատեսների՝ Սպարտակին ճանապարհելու է եկել նրա ողջ շքախումբը` մոտ 30-հոգի: Նա եղել է ուղեբեռով եւ ճամփորդական պայուսակով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նրան նախ հրավիրել են օդանավակայանի ԱԱԾ աշխատասենյակ, ապա ձեռնունայն տուն ճանապարհել: ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն, մեզ հավաստիացրին, որ Սպարտակ Ղուկասյանի` երկրից ելքի հետ կապված որեւէ արգելք չկա: Միակ տարբերակը, թերեւս, մնում է քաղաքապետի որդու փաստաթղթերի անճշտությունը:
ԱՐԳԵԼԵ՞Լ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ