Իրանում հոլոքոստը ժխտելու թեմայով ծաղրանկարների մրցույթ կանցկացվի, որը կդառնա Charlie Hebdo շաբաթաթերթի ծաղրանկարներին «պատասխան»: Այս մասին հայտնում է CNBC-ը:
Միջոցառման կազմակերպիչն են հանդիսանում Իրանի ծաղրանկարի տունն ու «Սարխեշմեխ» ծաղրանկարների կենտրոնը:
«Եթե Արևմուտքն ասում է, որ խոսքի ազատությունը սահման չունի, ապա ինչո՞ւ նրանք թույլ չեն տալիս պատմաբաններին հետաքննել հոլոքոստը ճիշտ տեսակետից, և ինչո՞ւ է Պաղեստինի ժողովուրդը վճարում հոլոքոստի համար»,- նշում են կազմակերպիչները:
Մրցույթային աշխատանքները կներկայացվեն հանրությանն ապրիլի 1-ին՝ Հումորի ու երգիծանքի համաշխարհային օրը: Հաղթողը կստանա 12 հազար դոլար: