Ձկնամթերքն էժանացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շուկայում ձկնամթերքն էժանացել է: Պատճառն այն է, որ Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի արտահաման լուրջ խնդիրներ են առաջացել: Այդ մասին ասել է “Ձկնաբույծների միավորում” հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Ըստ նրա` Ռուսաստանը հայկական ձկնամթերքի արտահանման հիմնական շուկան է, որտեղ այն հիմնականում մրցակցում է թուրքական և նորվեգական համեմատաբար էժան ձկնամթերքի հետ: Գնային անմրցունակության պատճառով էլ հայկական ձկնամթերքի արտահանումը նվազել է: 
 Ըստ Աթոյանի` ձկնամթերքի էժանացումը որոշ տնտեսությունների համար սնանկացման վտանգ է ստեղծում: Հայկական ձկնամթերքի ոչ մեծ խմբաքանակներ ներկայում արտահանվում են Վրաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ:




Լրահոս