«Դիսկոտեկա ավարիա» խմբի անդամ 42-ամյա Ալեքսեյ Ռիժովը ամուսնացել է երկրորդ անգամ: Երաժիշտը ընտրել է ոչ թե գլամուրային աղջկա, այլ սկսնակ նկարիչ-դիզայներ 26-ամյա Իրինա Շումովային, ում հետ ծանոթացել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով: Երկու շաբաթ ինտենսիվ շփումից հետո Ալեքսեյը տոմս է գնել ու թռել Աստանա՝ Իրինային տեսնելու: Հանդիպումից հետո նրանց մոտ կրքոտ սիրավեպ է սկսվել, իսկ որոշ ժամանակ անց նրանք որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները: Հիշեցնենք, որ Ալեքսեյը նախկինում ամուսնացած է եղել եւ իր առաջին կնոջից ունի 21-ամյա դուստր: Փաստորեն, Ռիժովի երկրորդ կինը աղջկանից մեծ է ընդամենը հինգ տարով:
ԿՐԿԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ