Մինսկն այս պահին չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավորությունը, որը սկսել է գործել 6 ամիս առաջ: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերից:
2 շաբաթ առաջ այդ կազմակերպությունից դուրս գալով է սպառնացել անձամբ Լուկաշենկոն: Նման քայլի, նրա խոսքերով, Մինսկը կարող է գնալ, եթե գործընկեր երկրները չհետևեն ԵՏՄ շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին:
«Ինձ մեղադրել են. դե՛, դա ինձ համար սովորական է, որ Լուկաշենկոն ցանկանում է դուրս գալ այդ պայմանագրից: Ինչո՞ւ: Այն մեզ համար շատ ձեռնտու է: Մենք դրանում հեռանկար ենք տեսնում»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից գործող ԵՏՄ անդամ է նաև Հայաստանը: