Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն անհաջող հանդես եկան Իրանում անցկացվող Թախտիի գավաթի ավանդական խաղարկությունում:
Մրցաշարին հայտավորված մեր 11 ըմբիշներից ոչ մեկը չկարողացավ հասնել կիսաեզրափակիչ, առավել եւս՝ եզրափակիչ: Նրանցից միայն երկուսը՝ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը եւ 70 կգ քաշային Իշխան Պողոսյանը մեդալ նվաճելու լավ հնարավորություն ստացան, սակայն երկուսն էլ տանուլ տվեցին 3-րդ տեղի համար գոտեմարտերը եւ զբաղեցրին 5-րդ տեղը:
Նշենք, որ մրցաշարի կազմակերպիչները բավական խոշոր դրամական մրցանակներ էին սահմանել այս անգամ՝ 1-ին տեղը 20 հազար, 2-րդը՝ 12 հազար, 3-րդը՝ 8 հազար դոլար: