Դելիում ուսանողները ուլտրապահպանողական «Ահիլ Բխարատ Հինդու Մահասաբհա» կուսակցության գրասենյակի դիմաց զանգվածային ցույցի են դուրս եկել: Կուսակցությունը պահանջում է ամուսնությունից առաջ համբուրվողներին բռնի կերպով ամուսնացնել:
Շատ ուսանողներ հավաքվել են հարսանեկան հագուստով ու համբուրվել՝ պահանջելով հնդկական շարժումից անհապաղ ամուսնացնել իրենց:
Ոստիկանությունը ձերբակալել է նրանց, ովքեր փորձել են ճեղքել ոստիկանների կազմած պատն ու ներխուժել կուսակցության գրասենյակ:
Ինչպես նշում են կազմակերպիչները, զանգվածային համբուրվելը մտածված է եղել որպես ընդդեմ «ճնշման քաղաքականության» բողոքի ձև: