Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն:

Նախարարը շնորհավորել է դեսպան Նովակովսկուն պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեության ի նպաստ երկու երկրների փոխգործակցության զարգացման: Անդրադառնալով հայ-լեհական բարեկամական հարաբերություններին և գոհունակություն հայտնելով երկխոսության բարձր մակարդակից՝ նախարարը կարևորել է նաև իրավական ոլորտում Լեհաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերով այն ավելի կակտիվանա և կարձանագրվեն գործնական արդյունքներ:

Դեսպան Նովակովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել երկու երկրների բազմաբևեռ համագործակցությունը՝ հավելելով, որ Լեհաստանի համար Հայաստանը կարևոր գործընկեր է: Նա իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու մինչ այժմ ունեցած համատեղ ծրագրերը՝ փաստելով հետագա փոխգործակցության նոր ձևաչափերի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորելով իրավական ոլորտում փորձի փոխանակումը, դատաիրավական համակարգում կրթական ծրագրերի իրականացումը, համատեղ գիտա-գործնական ծրագրերի մշակումն ու կենսգործումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համատեղ աշխատանքային օրակարգ մշակելու վերաբերյալ:




Լրահոս