Վանաձորում հիմնադրված դեղագործական ,Սզնիե ՍՊԸ տնօրեն, ,Ժառանգությունե կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը մոտ մեկ ամիս առաջ թերթի լրագրողին հայտնել էր, թե վաճառքի է դրել իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, որպեսզի այդ գումարով արտերկրում բիզնես գործունեություն ծավալի և լքի Հայաստանը: ,Այն, ինչ որ տարիների ընթացքում հետ եմ գցել երեխաներիս համար` 2 հազար քմ բիզնես հողամասեր, մի բնակարան Նորք թաղամասում և մեկ սենյականոց բիզնես-գրասենյակ, որը 7 տարի ծառայում է որպես ,Ժառանգությանե գրասենյակե,-ներկայացրել էր Սահակյանը` հավելելով, որ դեղատունն էլ պահում է, որպեսզի օրվա հացի ապրուստը հոգա: Թերթը հիշեցնում է, որ Սահակյանն արդեն բավականին երկար ժամանակ լուրջ պայքար է մղում դեղագործական մեկ այլ ընկերության` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ,Նատալի ֆարմիե դեմ` հիմնավորմամբ, թե վերջինիս մենաշնորհի հետևանքով վերանում է դեղատնային փոքր ու միջին բիզնեսը: Երեկ թերթի լրագրողը հետաքրքրվել է Սահակյանի արտագաղթելու ծրագրերով, նա պատասխանել է, որ դեռ ոչ մի բան չի վաճառել, իսկ դատարկ գրպանով չի կարող գնալ: ,Ես հո չե՞մ ուզում գնալ դուրս` ֆիզիկական աշխատանք կատարել, գնալու եմ, որ բիզնես տեղափոխեմ,- ասել է Սահակյանը` հավելելով. – Իսկ չեն գնում իմ գույքը, որովհետև օր օրի անշարժ գույքի գինն ընկնում է, ժողովրդի վճարունակությունն է ընկնում: Եթե մուշտարի ճարեք` ձայն հանեքե:
Հրապարակ. Եթե մուշտարի ճարեք, ձայն հանեք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ