Գագիկ Ջհանգիրյանը իշխանություններին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ հավատը չկորցնելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ անցած տարի հայտնի դարձավ, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դուստրը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, այն էլ՝ ի հեճուկս դպրոցի կոլեկտիվի ցանկության, այդ լուրը մի տեսակ անհավանական էր թվում: Ի վերջո, հայտնի էր, որ Գագիկ Ջհանգիրյանն ընդդիմադիր պատգամավոր է, նախկին քաղբանտարկյալ, իսկ Հայաստանում ընդդիմադիրների ընտանիքի անդամներին պաշտոնների չեն նշանակում, առավել եւս՝ կոլեկտիվի ցանկությանը հակառակ:

Պատկերացրեք իրավիճակը՝ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում քննարկելիս երեկ Գագիկ Ջհանգիրյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը նույն տեսակետն են արտահայտել, այն է՝ նախագծի վերնագրում պետք է գրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան: Ավելին՝ փաստացի Ջհանգիրյանը ՀՀԿ-ականից ավելի ագրեսիվ է պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ նախագիծը որակելով որպես անգրագիտություն: Այսպիսով՝ նախկին զինդատախազն իշխանություններին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ հավատը չկորցնելու եւ «տիրություն» անելու համար»:

Ավելի մանրամասն` թեթրի այսօրվա համարում:




Լրահոս