ԲՀԿ-ն լքածները «փոշմանելու» հնարավորություն այլևս չունեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան «պատերազմի» 5 օրերի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից երեք հոգի` Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) եւ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) հայտարարեցին ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին (Մելիք Մանուկյանն ու Գրիգորի Մարգարյանը մեծամասնական ընտրակարգով են ընտրվել): Ու հիմա, եթե անգամ նրանք «փոշմանեն», ապա «ԱԺ կանոնակարգ» օրենքը նրանց հնարավորություն չի տալիս կրկին վերադառնալ ԲՀԿ:

Միայն նշված է, որ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից: Իսկ, ահա, ՀՀ Սահմանադրական դատարանը դեռեւս 2009-ի հունիսի 30-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ` մանդատը վայր դնելով միայն: Ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի ժամանակ պետք է հայտարարվի, թե ինչ է լինելու ԲՀԿ-ն լքած պատգամավորների մանդատների ճակատագիրը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս