Ավտովթար Գեղարքունիքի մարզում. երիտասարդ ամուսինները մահացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07.00-ի սահմաններում “Օպել” մակնիշի 10 ՏՕ 129 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ 31-ամյա Սևակ Բադասարյանը, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երթևեկելի գոտուց դուրս կայանված` ԼՂՀ բնակիչ 47-ամյա Բարիս Մեջլումյանի վարած “Կամազ 55-11” մակնիշի 141 ՍԼ 41 համարանիշի ավտոմեքենային: 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur .am-ին հայտնել է, որ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր` Ծովագյուղի բնակիչ 29-ամյա Մարինե Բադալյանը, մահացել են: Մարմնական վնասվածքներով Հրազդանի հիվանդանոց է տեղափախվել Ծովագյուղի բնակիչ 21-ամյա Դավիթ Ավետիսյանը, իսկ Սևանի հիվանդանոց` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը և 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը: 
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածներին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել “Կամազ 55-11” մակնիշի վարորդն ու նրա հետ եղած անձինք: Վիրավորներին դուրս բերելուց հետո` նրանք զանգահարել են Շտապօգնություն և Ոստիկանություն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ Շտապօգնությունը վթարի վայր էր հասել բավականին ուշացումով, և մինչ նրանց ժամանումը, ամուսիններն արդեն մահացան: 




Լրահոս