ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ապրում եմ Հարավարեւմտյան Բ-1 թաղամասի Անդրանիկի փ. 78 շենքի երկրորդ մուտքում: Արդեն ինչքան ժամանակ է՝ մեր շենքի վերելակը չի աշխատում: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ եւ ստիպված եմ լինում օրական մի քանի անգամ ոտքով բարձրանալ եւ իջնել: Ամեն ամիս վճարում եմ հազար հարյուր հիսուն դրամ, բայց արդեն երեք ամիս է՝ վերելակը բացարձակ չի աշխատում: Ինչո՞ւ ոչ ոք չի հետեւում այս խնդրին:

Հասմիկ Աբրահամյան, 54 տարեկան, տնային տնտեսուհի


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ Անդրանիկի փող. հ. 78 շենքի երկրորդ մուտքի վերելակը սպասարկվում է «Մանիլ» ՍՊԸ-ի կողմից, որի համար շենքի բնակիչները վճարում են ամսական հինգ հարյուր դրամ, իսկ մնացած գումարը հավաքագրվում է շենքի բնակիչների կողմից վերելակի սպառված էլեկտրաէներգիայի գումարը վճարելու համար:
Ինչպես դիմումի մեջ նշված ժամանակահատվածում, այնպես էլ ներկա պահին այդ վերելակն աշխատել եւ աշխատում է անխափան, եւ բնակիչների կողմից բողոքներ չկան:

Երեւանի քաղաքապետարանի
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Անհասկանալի է, թե ինչու են Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության եւ տեղեկատվության ու նշված հասցեի բնակչի պնդումներն ուղղակիորեն հակասում իրար: Խոսքը վերելակի աշխատանքի մի քանի օրվա խափանման մասին չէ, որ մտածեինք, թե մինչեւ քաղաքացու բողոքը խմբագրությանն ու քաղաքապետարանին հասնելը, այդ շենքը սպասարկող ՍՊԸ-ն վերանորոգել է այն: Ցավոք, ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ նման հակասական հարցերի ու պատասխանների հաճախ ենք հանդիպում:




Լրահոս