![](https://armlur.am/wp-content/uploads/2015/02/Arthur-Abraham_02-745x483.jpg)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պետք է չորրորդ մենամարտն անցկացնի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ:
WBO-ն SES Boxing եւ Sauerland Event պրոմոութերական ընկերություններին հայտնել է մենամարտը կազմակերպելու վերաբերյալ բանակցությունները սկսելու անհրաժեշտության մասին: Մենամարտը պետք է տեղի ունենա բանակցությունների ավարտից հետո 90 օրվա ընթացքում: