ԲՀԿ-ն լքելու համար որ պատգամավորին ինչպես են սպառնացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, ԲՀԿ-ում վայրիվերումներ սկսվեցին: Եւ դոմինոյի էֆեկտով ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ տարբեր պատճառաբանություններով լքեցին կուսակցությունը: «Ժողովուրդ»-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե որ պատգամավորներն ինչ սպառնալիքների արդյունքում լքեցին կուսակցությունը. հիմնականում գործել է ուժային ահաբեկչության մեթոդը:

Հանուն պարտքերի

Առաջին պատգամավորը, որը լքեց ԲՀԿ խմբակցությունը, Արագած Ախոյանն էր: Վերջինս իր այդ քայլը պատճառաբանել էր, թե «անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին՝ հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը»: Սակայն իրականում շան գլուխը մեկ այլ տեղ է թաղված, եւ պատգամավորը ստիպված է եղել դուրս գալ խմբակցությունից միանգամայն այլ պատճառներով:

Բանն այն է, որ Արագած Ախոյանն արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր պատճառներով հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Եվ այսպես, արդեն երկար ժամանակ է, ինչ նախկին ԲՀԿ-ականն ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի հետ լուրջ տարաձայնություններ ունի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս