ԷԼԻ «ԲԻԼԱՅՆ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին «Բիլայն»-ը մոտ 5 ժամով արգելափակել էր բջջային կապը, եւ նմանատիպ գործելակերպը կարծես ավանդույթ է դարձել այս ընկերության համար: Երեկ էլ որոշել էր այդ «տառապանքի» համար մարդկանց 30 անվճար րոպեներով պարգեւատրել: Սակայն երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը քաղաքացիներից ահազանգ էր ստանում, որ հիմա էլ այդ րոպեները չեն կարողանում օգտագործել, քանի որ զանգահարելու դեպքում օպերատորը «հայտարարում» է. «Դուք չեք կարող զանգահարել, քանի որ Ձեր հաշվին գումար չկա»: Քաղաքացիները հավելեցին, որ չնայած այն բանին, որ իրենք չեն կարողանում այդ անվճար րոպեներով զանգահարել, այդքանից հետո էլ «Բիլայն» ընկերությունը պարտադրում է այդ րոպեները օգտագործել մինչեւ ամսի 26-ը, հակառակ դեպքում դրանք կզրոյանան:  Մեկնաբանությունների համար երեկ զանգահարեցինք ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանին: Սակայն վերջինս չէր պատասխանում մեր զանգերին. հավանաբար նրա հեռախոսի կապն էլ լավ չէր գործում:




Լրահոս